Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Ելք»-ը խստորեն դատապարտում է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալությունը

«Ելք»-ը խստորեն դատապարտում է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալությունը
22.04.2018 | 22:49

«Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը:
Դաշինքը կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, որ հանդիսանում են շարժման առաջնորդները և կարող են արդյունավետ համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովելով դեպքերի խաղաղ ընթացքը:

«Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ